«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Մեզ խանգարում են «թայֆայական կռիվները»

Մեզ խանգարում են «թայֆայական կռիվները»
19.11.2013 | 15:58

Այսօր մի քանի քաղաքական գործիչներ իրենց տեսակետն են հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը խիստ կասկածելի համարեց այդ անդամակցությունը, քանի որ կան բազմաթիվ պայմաններ, որոնք կարող են ձեռնտու չլինել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: «Ելման կետը պետք է լինի ՀՀ և ԼՂՀ անվտանգ գոյությունն ու զարգացումը: Իսկ ի՞նչ է անում այսօր Եվրոպան. մեղադրում է Հայաստանին, որ 3 տարուց ավելի տևած բանակցությունների արդյունքում հրաժարվում է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, սակայն հարց է` ո՞ւմ հետ էր բանակցում` հայ ժողովրդի՞, թե՞ իշխանությունների»,- նշեց Մինասյանը: Փաստելով, որ և՛ Մաքսային միության, և՛ ԵՄ ասոցացման դեպքում ԼՂՀ-ի կարգավիճակը խիստ անորոշ է, ՀՅԴ խմբակցության անդամը շեշտեց. «Միգուցե հնարավոր է տարածաշրջանում ձևավորել մի նոր միավոր, որը կարող է համարժեք համագործակցության առաջարկ անել թե՛ Եվրամիության, թե՛ Մաքսային միության հետ»:
Այս համատեքստում դաշնակցականը կարևորում է ներքին խնդիրների լուծումը, որպեսզի «իրար ատող, իրարից զզվող խմբավորումներ» չլինեն: «Հայության ամբողջ խնդիրը ներանձնային է, ինչ-որ թայֆայական կռիվ: Հարկավոր է հետ քաշվել մի քիչ»:
Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ընդգծեց, որ մեզ «ստիպում» են մտնել այդ միությունը: «Եթե Ռուսաստանն այնքան հզոր է, որ ունի ապագա, թող այդ հզոր երկիրը հենց հիմա ներողություն խնդրի ՀՀ-ից` սանձազերծված պատերազմի համար, նոր սկսենք մեր հարաբերությունները։ Եթե Ռուսաստանը այնքան զառամյալ է, որ չի կարողանում Թուրքիայի հետ իր կնքած դաշինքը անվավեր համարել, իր սխալն ուղղել, մենք ո՞ւր ենք գնում այդ զառամյալի հետ, լավ ապագայի համար պետք է սկիզբն էլ լավը լինի, եթե նա ի վիճակի չէ, մենք ինչի՞ ենք խորտակվող նավով ճանապարհ դուրս գալիս»,-արձանագրեց բանախոսը:
Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ վստահ է, որ իշխանություններն իրենց հարստությունը պահելու համար են ընտրել Մաքսային միությունը: «Ռուսաստանը Ղարաբաղը, ցավոք, մանրադրամ է սարքելու և նվիրելու է Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը ռուսական ազդեցության դաշտում լինի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ